Կադրային փոփոխություններ՝ ՀՀ Ոստիկանությունում

168.am-ի տեղեկություններով՝ տոտալ կադրային փոփոխություններ են տեղի ունենում ՀՀ ոստիկանությունում:
Մասնավորապես, աշխատանքից ազատվել ու կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը:

Տավուշի մարզային վարչության պետ Վարդան Վարդանյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ: Վերջինս փոխարինել է Արտակ Պողոսյանին, ում ազատել են աշխատանքից և կրկին ուղարկել կադրերի ռեզերվ:

Ոստիկանության Արմավիրի մարզի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է Կոտայքի մարզային վարչության պետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30