Ավտովթար՝ Աշտարակի խճուղի տանող ճանապարհին․ 3 հոսպիտալացվածներից մեկը 4-ամյա երեխա է
Նոյեմբերի 9-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասից Աշտարակի խճուղի տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» (վարորդ՝ Արմեն Ա․, ծնված 1978 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Արտյոմ Մ․, ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Յանա (ծնված 2016 թ․), Ռուբիկ (ծնված 2004 թ․) և Նաիրա (ծնված 1981 թ․) Մ․-երը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։