«Պետք չէր վիրավորել մարդկանց, փորձել նսեմացնել նրանց նախկին վաստակը, նրանց անցած ուղին»․ Ալեն Ղևոնդյան
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք չէր վիրավորել մարդկանց, փորձել նսեմացնել նրանց նախկին վաստակը, նրանց անցած ուղին։
Կյանքը, շատ կարճ՝ ընդամենը երեք տարի հետո լրջագույն քննություն անցկացրեց ու պարզ դարձավ, որ երկրի և Արցախի պաշտպանության ամենագործուն ու կարողունակ օղակը փաստերեն հենց իրենք են։
Իրենք՝ զուսպ, հանգիստ, առանց պանիկա, առանց աղմուկ, իրենց տեղն ու գործն իմացողները։
Հենց իրենք են, որ իրենց էությամբ, իրենց տեսակով ու հմտություններով «կապիտուլյացիա» բառի հականիշ են։
Իրենց բառապաշարում այդ բառն ուղղակի չկա։
Վատ է, որ պատերազմի ապտակն է միայն ստիպում մտածել, գոյատևման վտանգն է պայման ստեղծում մի քիչ ավելի անկեղծ լինել՝ գնահատելով, թե ինչ սխալներ են արվել։
Ավել բան չգրեմ։
Գնահատենք այն, ինչ ունենք։
Իրականությունից չկտրվենք»։