Բաժիններ՝

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 318 դեպք, որից 145-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

Նոյեմբերի 2-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 318 դեպք, որից 145-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 73 հրդեհի, երկու փլուզման, 10 ինքնասպանության փորձի, երկու օձի հայտնաբերման դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 100 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման երկու դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երկու դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել մեկ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երկու տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս