Ինչո՞վ են տարբերվում կանայք «կնանիքից»
Կան կանայք, և կան կնանիք: Նրանց միջև տարբերությունն այնքան ակնհայտ է, որ երբեմն չես հավատում, որ նրանք միևնույն սեռին են պատկանում: Ցավոք, մեր հասարակությունում «կնանիք» շատ են: Այս մասին գրում է soulpost.ru կայքը:
Եվ այսպես, ինչպես են կանայք տարբերվում «կնիկներից»:
Կնիկը տարված է հաաբերություններով: Ընդ որում, բոլոր: Այս կյանքում նրա միակ ֆունկցիոնալ խնդիրը պատկանելն է՝ տղամարդուն, երեխային, ընտանիքին: Եթե նա մինչև 30 տարեկանը չի ամուսնանում, վերջ. Դա ողբերգություն է, նա դադարում է իրեն մարդ զգալ: Փոխարենը, եթե այդ հիասքանչ բանն իր հետ տեղի է ունեցել, և որևէ տղամարդ ամուսնացել է նրա հետ, ուրեմն նա աշխարհի տիրակալն է:
Կինն ազատ է: Հարաբերությունները նրա համար կարևոր են, բայց կենսական անկյունաքարային անհրաժեշտություն չեն: Նա իրեն թույլ է տալիս ընտրել իր սրտի և հոգու տիրակալը դառնալու թեկնածուներին, ընկճախտի մեջ չեն ընկնում, եթե հարաբերություններն ավարտվում են կամ անցնում մեկ այլ մակարդակ: Նա կարողանում է զգուշորեն ներս թողնել իր կյանք որևէ մեկի ու նույնքան հեշտությամբ էլ հանել իր կյանքից:
Ամուսնությունից ավելի «կնիկը» կենտրոնացած է, թերևս, մայրության վրա: Երեխան նրա համար մեդալ է, հաղթական ավար, աստղ, «ես որպես կին՝ կայացել եմ» թեզի վկայություն, ապահովագրություն ամուսնության մեջ: Նա երեխային որպես հատուկ զենք օգտագործելով՝ փորձում է առանձնահատուկ հարաբերություններ ստանալ ամուսնուց, հասարակությունից, պետությունից: Եվ երանությամբ միաձուլվում է երեխայի հետ: Չունենալով հոգեբանական պաշտպանության մեխաանիզմներ՝ երեխան նրա համար հիանալի տարբերակ է սեփական կյանքը փոխելու համար: Նա ՄԱՅՐ է, և դրանով ֆունկցիոնալն ավարտվում է:
Կնոջ համար մայրությունը նրա կյանքի դերերից ու աստիճաններից մեկն է: Երջանիկ, գրավիչ և երբեմն բարդ կյանքի հերթական աստիճանը: Մայր դարձած կինն ավելի փափուկ է դառնում, նրա մեջ նկատվում են նոր գեղեցիկ գծեր, ավելի շատ սեր է ի հայտ գալիս, որը նա պատրաստ է կիսել աշխարհի հետ: Նրա երեխան անհատականություն է, առանձին, ինքնուրույն անհատականություն: Նա հարգում է իր երեխայի ինքնավարությունը, օգնում է նրան ու ուղղորդում, բայց չի ձգտում նրան դարձնել իր մի մասնիկը, կամ ինքը դառնալ նրա մի մասը:
Ուրիշների վրա հույս դնելը «կնիկ» երևույթի կենսական կրեդոն է: Նա ամբողջովին բաղկացած է կարծրատիպերից, շաբլոններից ու ուրիշների կարծիքներից: Վերջինը հատկապես կարևոր է նրա համար և ունի հսկայական ազդեցություն: Նրա համար ամենագրավիչ բանն այլոց կյանքն ու դրանով հետաքրքրվելն է: Նա առանց կանգ առնելու կարդում է տարատեսակ բլոգներում տեղ գտած խորհուրդներ, ինքն է իր ծանոթներին կյանքի դասեր տալիս, ակտիվորեն պրոպագանդում է կյանքի «կնիկական» կերպը:
Կինը միշտ ինքն իր հետ շփման մեջ է: Նա չի վախենում իր զգացմունքներից, գիտի դրանք ու կարողանում է ընդունել ինքն իրեն: Նա ուշադիր է իրեն շրջապատող մարդկանց կարծիքի նկատմամբ, բայց այն իր գործողությունների ուղեցույցը չի, որովհետև նա այնքան խելամտություն ու ներքին ուժեր ունի, որ կարողանում է տարբերել անհրաժեշտն ավելորդից ու թողնել միայն այն, ինչ իրեն կարևոր ու սրտամոտ է թվում:
«Կնանիք» ագրեսիվ ու կոպիտ են: Նույնիսկ, եթե նրանք, հոգեբանական բազմաթիվ գրքեր կարդալով, ողջ ուժերով փորձում են կանացի ներկայացնել իրենց, իրենց բնույթն ակնհայտ է դառնում շատ արագ, և այն դրսևորվում է նրանց՝ ատելությամբ լի հայացքի մեջ, երբ ռեստորանում ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, սոցցանցերում իրենց գաղափարական հակառակորդների հասցեին դույլերով աղբ լցնելու, նրանց վրա հարձակվելու ու հոշոտելու պատրաստակամության մեջ: Նրանց ինքնավստահության պակասը հենց այդ դրսևորումն է ունենում:
Կանայք հանգիստ են, զուսպ ու ներդաշնակ: Նրանք կարիք չունեն ստորացնել ուրիշներին իրենց նշանակությունն ապացուցելու համար, քանի որ առանց դրա էլ ինքնավստահ են: Ուրիշների անզուսպ վարքագիծը տարակուսանք է առաջացնում նրանց մոտ, այլ ոչ թե՝ պատասխան ռեակցիա:
«Կնիկը» հարաբերությունների մեջ է մտնում երկու բանի համար՝ փակել մենթալ անցքերը ու թափահարել «ամուսնացածի» կարգավիճակը: Նրա հասկացողությամբ տղամարդը պետք է կատարի գործողությունների որոշակի քանակ, օրինակ՝ զվարճացնի «կնիկ» կոչվածին, փրկի նրան հենց իրենից, փող տա նրան, նվերներ ու անձնագրի վավերացում ամուսնության մասին, որպեսզի բոլորը տեսնեն՝ ինչքան պահանջված է ինքը: Ինքնին որպես անձ, մարդ՝ տղամարդը նրան հետաքրքիր չէ, և նա ոչինչ նրա մասին չգիտի, կարիքն էլ չունի:
Կինը սիրում է տղամարդկանց: Այո, հենց սիրում է: Տղամարդիկ հետաքրքիր են նրան, գրավիչ են նրա համար: Նա ոգևորությամբ աջակցում է նրանց իրենց սկսած գործերում, և դա անում է ոչ թե նրա համար, որ պահի տղամարդուն իր կողքին, այլ՝ որովհետև նրա համար բնական պահանջմունք է իր տղամարդու ցանկությունը հարգելը:
«Կնիկն» անընդհատ պայքարում է սիրո համար: Շարունակ վազում է բոլոր այն «բաղադրատոմսերի» հետևից, որոնք սովորեցնում են՝ ի՞նչ անել, որ տղամարդը սիրահարվի, փրկում են հարաբերությունները, փոխվում են այդ հարաբերությունները փրկելու համար, ինչ-որ տակտիկաներ է փորձարկում:
Կինն ինքնին սիրով լի է: Նա սիրում է կյանքը, սիրում է ինքն իրեն ու դրա համար իրեն լիարժեք է զգում՝ անկախ նրանից՝ տվյալ պահին սիրահարվա՞ծ է նրան ինչ-որ մեկը, թե՞ ոչ:
«Կնանիք» ապրիորի դժբախտ են: Նրանք շարունակ բողոքում են, որ բոլոր տղամարդիկ հիմար են, կյանքն անարդար է, իսկ եղանակը՝ զզվելի: Լաց են լինում, բողոքում, բայց ոչինչ չեն անում:
Կանայք ընդունում են իրենք իրենց ու ուրիշներին և քայլեր են ձեռնարկում այն ուղղությամբ, որ իրենց կյանքը լինի հետաքրքիր, հագեցած ու հիասքանչ:
Պատրաստեց 168.am-ը