
Եվրոպայի լիգայում սա դեռ սկիզբն է. Սարգիս Ադամյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մեջ սպասելիքներ ունի Եվրոպայի լիգայի այս մրցաշրջանից:
«Երկու գնդակ հեղինակելը հրաշալի է, սակայն ժամանակից առաջ անցնել պետք չէ: Եվրոպայի լիգայում սա դեռև սկիզբն է: Մենք միայն երկու հանդիպում ենք անցկացրել և ես ավելիի ակնկալիք ունեմ»,-Ադամյանի խոսքերը փոխանցում է «Հոֆենհայմ»-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ Եվրոպայի լիգայի խաղում: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում գերմանական «Հոֆենհայմը» մրցեց «Սլովան Լիբերեցի» հետ: «Հոֆենհայմին» հաջողվեց հաղթանակ տոնել խոշոր` 5:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և 15 րոպեների ընթացքում դարձավ դուբլի հեղինակ: