Վինիսիուսը, Ֆաթին և Տորեսը․ լավագույն պատանիները Լա Լիգայում
Չնայած այժմ ֆուտբոլային կյանքը դադարեցված է, ամբողջ աշխարհում գործող ակումբները շարունակում են պլանավորել իրենց հետագա զարգացումը: Համաճարակի անցնելուց հետո սարսափելի տնտեսական հետևանքները կսկսվեն բոլորի համար՝ Իսպանիայի լավագույն ակումբներից մինչև երրորդ լիգա։
Այս առումով, չնայած համաշխարհային ֆուտբոլի լավագույն ակումբներից շատերի ֆինանսների կորստին, Իսպանիայի առաջնության շատ թիմեր, հավանաբար, գերադասում են համագործակցել իրենց երիտասարդ աստղերի հետ։ Կամ գուցե նրանք գերադասեն ոչ թե համագործակցել նրանց հետ, այլ վաճառել տաղանդներին՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար։
Իսպանիան, ինչպես աշխարհի մյուս երկրները, հարուստ է ֆուտբոլով և տաղանդավոր երիտասարդությամբ: Այս տղաները ամեն օր շտապում էին մարզադաշտեր, որպեսզի իրենց դրսևորեն և բարձրացնեն իրենց արժեքը։ Թվում է, թե մենք սերնդափոխության շեմին ենք: Հիմա վիրուսի շնորհիվ իրավիճակը դարձել է ավելի հետաքրքիր և շփոթեցնող:
10․ Պեդրո Պորրո
Քիչ մարդիկ գիտեն այս իսպանացի ունիվերսալ ֆուտբոլիստի մասին, բայց շատերը կարող են նախանձել նրան: Պեդրոն ծնվել է իսպանական Դոն Բենիտո քաղաքում, որտեղ 9 տարեկան հասակում ընդունվել է տեղի «Գիմնաստիկայի» ակադեմիա: Յոթ տարի հայրենի թիմի կազմում խաղալուց հետո, 2015 թվականին, Պորրոն ընդունվեց «Ռայո Վալեկանոյի» ակադեմիա և սկսեց արագորեն զարգանալ այնտեղ: Ֆուտբոլիստն այնքան լավն էր կիսապաշտպանի դիրքում, որ երկու տարի անց Եվրոպայի բոլոր սկաուտները սկսեցին խոսել նրա մասին: Ըստ լուրերի, պայմանագրեր են առաջարկվել այնպիսի թիմերի կողմից, ինչպիսիք են «Ռեալը» և «Ատլետիկոն», ինչպես նաև «Բավարիան»: Միայն հիմա խաղացողը, բոլորի համար անսպասելիորեն, ընտրեց համեստ «Ժիրոնային» և տեղափոխվեց կատալոնացիների ճամբար:
Այս պահի դրությամբ Պեդրոն անցկացրել է 13 հանդիպում, որոնք հաճախ հայտնվել է պահեստայինների նստարանին, բայց աստիճանաբար գտնում է իր տեղը մեկնարկային կազմում։ Նրա հիմնական որակը, որի համար Սերխիո Գոնսալեսը գնահատում է նրան, նրա բազմակողմանիությունն է (նա այս մրցաշրջանում արդեն խաղացել է երեք դիրքերում): Նրան, բացի այդ, բնորոշում են լավ դրիբլինգ և արագություն:
Իհարկե, խաղացողը բավականաչափ թերություններ ունի՝ կարճ փոխանցումներ և պաշտպանողական վատ հմտություններ։ Բայց եթե փնտրում եք բացառապես հարձակվողական պաշտպան, ապա Պեդրո Պորրոն Իսպանիայում մինչև 21 տարեկան լավագույն օրինակն է:
9․ Լի Կանգ Ին
Ասիայի նոր տաղանդը, երկար տարիներ Սոնի փոխարինողը․ ինչպես ասես, որ չկոչեցին երիտասարդ կորեացի ֆուտբոլիստին։ Ճիշտ է, իրականությունն այն է, որ նախքան այդպիսի գովասանքի արժանանալը, Լին դեռ պետք է շատ զարգանա:
Իր հայրենի թիմի` «Ինչեոն Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիան հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց արևոտ Իսպանիա՝ «չղջիկների» կազմում խաղալու: Սակայն, ֆուտբոլիստի կարիերայի հիմնական նվաճումը դեռ կապված չէ «Վալենսիայի» հետ: 2019 թվականին աշխարհի վերջին պատանեկան առաջնությունում Լին դարձավ մրցաշարի լավագույն խաղացողը. նա կառուցեց իր քիչ հայտնի թիմի խաղը: Շատ առումներով, նրա խաղի շնորհիվ Հարավային Կորեան կարողացավ հասնել այդպիսի հեղինակավոր պատանեկան մրցաշարի կիսաեզրափակիչ:
Միայն Իսպանիայում այժմ ամեն ինչ հեռու է այդքան «վարդագույն» լինելուց. խաղացողին ակնհայտորեն պակասում է ֆիզիկական պատրաստվածությունը, և թիմի մեկնարկային կազմում ընդգրկվելը նրա համար չափազանց բարդ խնդիր է համարվում: Չնայած, նրա ունիվերսալիզմը տպավորիչ է և, կարծես թե, հարավկորեացի ֆուտբոլիստի առանձնահատկությունն է:
8․ Ռոդրիգո Գոիս
Անցյալ ամռանը «Ռեալը» հսկայական գումարներ է ծախսել ուժեղանալու համար: Կարող եք խոսել նրանց հաջողության մասին այնքան, որքան ցանկանում եք, բայց 45 միլիոն եվրո այս երիտասարդ խաղացողի համար, ով անցկացրեց մեկ միջին և մեկ լավ մրցաշրջան Բրազիլիայի առաջնությունում, կարծես, հսկայական վճար էր:
Երիտասարդ ֆուտբոլիստին շատ են գովում, նրան հավանում է նաև Զիդանը, բայց նա, կարծես թե, չի արդարացնում իր համար վճարած գումարը։ Գուցե, եթե մադրիդյան ակումբը նրա համար ավելի քիչ վճարեր, նրա վրա այսքան պատասխանատվություն չէր լինի և երկրպագուները շատ չէին պահանջի։
Զիդանը փորձում է խաղալ Ռոդրիգոյի հետ, բայց այս մրցաշրջանում անցկացրած 12 հանդիպումները դրական արդյունք չեն տալիս: Հատկապես, երբ հաշվի եք առնում, որ այս խաղացողը լուրջ վնասվածքներ չի ստացել: Միայն երկու արդյունավետ գործողություն, չնայած այն հանգամանքին, որ միայն Լուկաս Վասկեսն է խաղում իր դիրքում, և Գարեթ Բեյլն է փորձում թիմին համապատասխան ինչ-որ բաներ անել։
Այո, կարող եք ասել, որ նա դեռ ընտելանում է թիմին և դա ճիշտ կլինի, բայց միայն հարմարեցումը չի կարող բարձրացնել նրա մակարդակը։ Ռոդրիգոն խոստումնալից, արագ և տեխնիկական խաղացող է: Միայն հիմա նա կայունություն չունի: Դա կգա, բայց ժամանակի հետ:
Իսպանիայում Գոիսը բավականին լավ է խաղում իր տարիքի համար, բայց երբեմն նա շատ է մարում դաշտում: Հետևաբար նա միայն ութերորդն է:
7․ Սամուել Չուկվուեզե
Նիգերիացին նույնպես ամենահայտնի անձնավորությունը չէ, բայց դա չի նսեմացնում նրա արժանիքները: Ի տարբերություն այս վարկանիշի շատ ներկայացուցիչների, Չուկվուեզեն բավականին ժամանակ է գտնվում Իսպանիայում և իր առաջին մրցաշրջանը չի անցկացնում «դեղին սուզանավ» կազմում։
Սամուելը «Վիլյառեալում» հայտնվեց 3 տարի առաջ: Մինչ այդ նա արդեն խաղացել էր իր երկրի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում և հայտնի դարձավ երիտասարդների շրջանում 2015-ին նվաճած աշխարհի առաջնությունից հետո:
Ըստ լուրերի, «Արսենալի» սկաուտները թռչել են նրա մոտ և ցանկացել են նիգերիացուն տանել իրենց մոտ, բայց, ի վերջո, դա չի ստացվել: Երկու տարի անց խաղացողը տեղափոխվեց Իսպանիա:
Ակադեմիայում մեկ տարի անցկացնելուց հետո, այնուհետև, ավելի հաճախ խաղալով «դեղինների» երկրորդ թիմում, Սամուելը հասունացավ հիմնական կազմի համար: Անցյալ տարի նա խաղաց հիմնական առաջնության խաղերում, և դրանով նա դարձավ գլխավոր «ջոկերը» Խավիեր Կալեհիի թիմում։
Նիգերիացին ուժեղ է դրիբլինգով և գերադասում է ավելի հաճախ տեղափոխվել կենտրոն։
6․ Տեկեֆուսո Կուբո
Ճապոնացին Ասիայի մեկ այլ պայծառ աստղ է: Սկզբում նա տեղափոխվել էր Ճապոնիայից Բարսելոնա, բայց կատալոնական ակումբի կողմից ՖԻՖԱ-ի կանոնների խախտման պատճառով ստիպված էր վերադառնալ հայրենիք և ամեն ինչ զրոյից սկսեց: Արդյունքում, նա խաղաց «արևի երկրի» մի շարք ակումբներում, և այս ամռանը որոշեց գնալ «կապտանռնագույնների» գլխավոր մրցակցի՝ «Ռեալի» ճամբար: Նրանք, իրենց հերթին, նրան վարձավճարով են տվել «Մայորկա»:
Իսպանիայում «ճապոնական Մեսսին» սկսեց բավականին լավ հանդես գալ: Նա դարձավ գլխավոր աստղերից մեկը և հիանալի կապ ստեղծեց Անտե Բուդիմերի հետ: Միևնույն ժամանակ, նա փորձում է փրկել ակումբը, որը դեռ գտնվում է 18-րդ տեղում։
Կարևոր է միայն հասկանալ, որ սա գուցե ճապոնացին միակ մրցաշրջանն է «Մայորկայի» կազմում: Ավելին, նա դեռ կառաջադիմի, և եթե ոչ «Ռեալ», ապա գոնե պայմանական «Սևիլիա»: Կուբոն պետք է զարգանա:
5․ Ժոաո Ֆելիքս
Դուք հաստատ գիտեք նրա պատմությունը. նա «Բենֆիկայից» եկավ հսկայական, նույնիսկ այսօրվա չափանիշներով, 126 միլիոն եվրոյով: «Ատլետիկոն» նրան գնել է՝ որպես Անտուան Գրիզմանի ուղիղ փոխարինում։ Թիմում համոզված են, որ նա ունի համապատասխան մակարդակ։ Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Ժոանոն դեռ ֆրանսիացիների մակարդակի խաղացող չէ:
Բայց ոչ ոք չի ժխտում ապագան:Առաջին հերթին, իհարկե, խաղացողին պարզապես ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի խաղի հատուկ համակարգին և Դիեգո Սիմեոնեին: Ժոանոյին իսկապես ժամանակ է պետք:
Նա պարբերաբար խաղում է, մինչդեռ նա հաճախ օգտագործվում էր հարձակման այլ դիրքերում: Ֆելիքսը կարող է իջնել և օգնել գործընկերներին, խաղալ խորքերում գրեթե կենտրոնական հարձակվողական կիսապաշտպանի դիրքում: Նա նաև լավ վիճակագրություն ունի Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում առաջին մրցաշրջանի համար`5 միավոր «գոլ + փոխանցում» համակարգով։ Նա դեռ 20 տարեկան է։ Ակնհայտ թերություններից, թերևս, միջակ ֆիզիկական վիճակը և երկար փոխանցումներ կատարելու թույլ ունակությունը:
4․ Ալեքսանդր Իսակ
Դուք, ամենայն հավանականությամբ, կարդացել եք շվեդացու մասին այն բանից հետո, երբ նա «Ռեալին» գոլ խփեց Բեռնաբեուում և օգնեց իր թիմին նոկաուտի ենթարկել արքայական ակումբին: Բացի այդ, նա օգնեց նաև հասնել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ալեքսանդրը ներկայիս «Սոսյեդադի» գլխավոր աստղը չէ, բայց նա համարվում է երիտասարդ թիմի հիմնական տաղանդներից մեկը: Նա արժանի է լավագույնը լինելուն:
Շվեդ ֆուտբոլիստը հայտնի կարիերա ունի, և նա սկսեց խաղալ տանը: Արդյունքում, նա այնտեղ հայտնի դարձավ և ստացավ «նոր Իբրահիմովիչ» մականունը: Նա գրավեց Եվրոպայի մեծագույն լավագույն ակումբների (մոտ 122) ուշադրությունը: Առավել արդյունավետ էր Դորտմունդի «Բորուսիան», որը դարձավ առաջին թիմը խաղացողի համար Շվեդիայի սահմաններից դուրս: Պարտված մրցակցության պատճառով ֆուտբոլիստը որոշ ժամանակ անց հայտնվեց Հոլանդիայում: Եվ այս մրցաշրջանում նա ամբողջովին տեղափոխվեց խոստումնալից «Սոսյեդադ»՝չնայած «Բարսելոնայի» բուռն հետաքրքրությանը։
Այստեղ, Իսակը, չնայած, դեռ չի դարձել հիմնական աստղը, բայց միշտ եղել է աներևակայելի օգտակար: Առաջին հայացքից թվում է, որ ամեն ինչ նրա մոտ լավ է՝ լավ չափսեր, բարձրակարգ դրիբլինգ, լավ հարվածներ և հիանալի գոլային հոտառություն: Նա առաջնությունում անցկացրած 27 հանդիպումներում 7 գոլ խփեց:
3․ Անսու Ֆատի
Ներկայիս «Բարսելոնայի» գլխավոր երիտասարդ աստղը ներկայացման կարիք չունի: Անսուն հայտնվեց միայն այս մրցաշրջանում և անմիջապես պայթեցրեց իսպանական բոլոր լրատվամիջոցները: Իհարկե, մի թիմում, որը ֆուտբոլային ակադեմիան հստակ դեգրադացիա ունի, նման տաղանդի խաղացողը հազվադեպություն է: Արդյո՞ք Ֆաթիին արժանի էր բոլոր այն կոմպլիմենտներին, որ ուղղվեց նրան։
Պատասխանը բարդ է: Մի կողմից Անսուն մեծ դեբյուտային մրցաշրջան է անցկացնում մեծ ֆուտբոլում և արդեն հանրության ուշադրությունը սևեռել է իր վրա: Սա օգնում է ինչպես ինքնին խաղացողին, ում այժմ անվանում համաշխարհային ֆուտբոլի գրեթե հիմնական տաղանդը, այնպես էլ նրա թիմին: Կատալոնացիները իր տրամադրության տակ ունի այնպիսի ֆուտբոլիստ, ով, առաջին հերթին, լավն է խաղի առումով. տղան լավ դրիբլինգ ունի, լավ արագություն և գնդակը փոխանցելու ունակություն: Այսպիսով, այս մրցաշրջանում Ֆաթին ունի 5 արդյունավետ գործողություն անցկացրած 16 խաղի ընթացքում։
Մյուս կողմից, ֆուտբոլիստը ընդամենը 17 տարեկան է, և նա նոր է սկսում իր ճանապարհը: Անսուն ֆիզիկապես թույլ, ոչ փոփոխական խաղացող է, ով սիրում է տեղափոխվել կենտրոն։
Նա երիտասարդ է, տաղանդավոր, բայց դեռ անկայուն: Անսուի ժամանակը դեռ կգա:
2․ Վինիսիուս Ջունիոր
Եվ կրկին բրազիլացի «Ռեալից»: Բարդ հարց է՝ ով պետք է վարկանիշում ավելի բարձր լինի՝ Վինիսիու՞սը, թե՞ Ֆաթին։
Դուք նույնպես լավ գիտեք նրա պատմությունը: Անցյալ տարի նա տեղափոխվեց Մադրիդ Բրազիլիայից և անմիջապես հարմարվեց թիմում: Դեբյուտային մրցաշրջանում և, որը «արքայական» ակումբի համար վերջին տարիներին ամենասարսափելին էր, Վինիսիուսը լավագույն խաղացողներից էր և երկրպագուների ամենավառ տպավորություններից: Առաջին մրցաշրջանը անցավ լավ, բայց ոչ կատարյալ:
Այս մրցաշրջանում խաղացողը սկսեց որոշակի խնդիրներ ունենալ: Նախևառաջ՝ իր դիրքում մեծ գումարների դիմաց թիմը գնել է Էդեն Ազարին, ով նույն դիրքն է գրավում դաշտում, ինչ բրազիլացին: Արդյունքում, Զիդանի երիտասարդ տաղանդը մնաց պահեստայինների նստարանին: Վինիսիուսը նույնպես խնդիրներ ունեցավ։ Նրա բացթողումներն ու գնդակի կորուստները ծաղրուծանակի առարկա դարձան ողջ Իսպանիայի ֆուտբոլում և նույնիսկ «Ռեալի» երկրպագուների կողմից:
Նա հիմա աստիճանաբար վերգտնում է խաղը։ Նա շատ երիտասարդ է, բայց նա կարող է ապագայում դառնալ «Ռեալիզ առաջատարը։
1․ Ֆերան Տորես
Իսպանական ֆուտբոլի երկրպագուների համար այս տղան շատ, շատ հայտնի անձնավորություն է: Տորեսը «Վալենսիայի» սան է: Նա անցավ ակադեմիայի բոլոր փուլերը և այժմ արդեն աճել է գլխավոր թիմի կազմում: Դեռ 2016-ին նա հասավ հիմնական թիմ, բայց միայն այս մրցաշրջանում Տորեսը դարձավ իսկապես հիմնական խաղացող:
Իսպանացին, այժմ, խաղում է իր թիմի երիտասարդական հավաքականում, բայց դեռ չի հասել Իսպանիայի հիմնական կազմին:
Նախ և առաջ նա կարողանում է խաղալ ինչպես ձախ, այնպես էլ կիսապաշտպանության աջ եզրում և հարձակման գծում: Անհրաժեշտության դեպքում ֆուտբոլիստը նույնիսկ խաղում է որպես կենտրոնական հարձակվող, և իսպանացին նույնպես շատ լավ տեսք ուներ: Այս մրցաշրջանում նա հիմնական կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցից 20-ը՝ մեկնարկային կազմում էին:
Միևնույն ժամանակ, խաղացողը շատ օգտակար է. չորս գոլ և չորս գոլային փոխանցում է Լա Լիգայի այս մրցաշրջանում: Ըստ էության, Տորեսը շատ առավելություններ ունի, և որ ամենակարևորն է՝ կա հեռանկար՝ դառնալու լավագույն խաղացողներից մեկը ոչ միայն երկրում, այլև ամբողջ ֆուտբոլային աշխարհում:
Սիրարփի Աղաբաբյան