«Պարոն նախարար, սա վերջին միջո՞ցն է, վիճակն այդքան վա՞տ է»․ Արման Աբովյան

«Ժողովուրդ ջան, ձեզ ի՞նչ եղավ։ Մանիպուլյացիայից եք խոսում․ երեկ բոլորս համաձայն էինք, նույն բանն էինք ասում, փաստորեն, երեկ մանիպուլյացիա չէր, այսօր արի ու տես, որ մանիպուլյացիա է, հա՞։ Ինչո՞ւմն է մանիպուլյացիան, նրանում, որ ասում ենք՝ օրենքը չի աշխատի՞»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Ըստ նրա՝ ներկայացված օրինագիծը հաստատ չի աշխատելու․ «Երեկ դուք այն մտքերն էիք արտահայտում, որոնց համար այսօր մեզ ասում եք՝ գիտեք՝ ինչ կա, դուք մանիպուլյացիա եք անում։ Հիմա ո՞վ է անում մանիպուլյացիա։ Տպավորություն եք ստեղծում, որ դուք կյանքեր եք փրկում, ընդդիմությունն էլ դեմ է, հա՞։ Դե կյանքեր եք փրկում, էնպես արեք, որ 20 հոգուց ավել մարդ չհավաքվի, ինչո՞ւ չեք կարողանում, իշխանություն։ Դուրս եկեք՝ բակերում նայեք՝ պապիկները նստած՝ նարդի են խաղում։ Ու դուք էս պայմաններում ասում եք՝ ընդդիմությունը մանիպուլյացիա է անում։ Ասում եք՝ թուլացեք և հաճույք ստացեք․ չենք թուլանալու, 100 տոկոս»։

Նա հետաքրքրվեց․ «Կարո՞ղ ա մի բան կա՝ դուք գիտեք, մենք չգիտենք։ Պարոն Ավինյանի հետ եք հանդիպել, ձեզ ինչ-որ բա՞ն է ասել, շատ մտահոգված եք։ Եթե բան կա, ասեք՝ ժողովուրդ ջան, սա վերջին միջո՞ցն է։ Պարոն նախարար, սա վերջին միջո՞ցն է, վիճակն այդքան վա՞տ է, որ սա արդեն վերջին միջոցն է»։

Տեսանյութեր

Լրահոս