![](/banners/BeFunky-design.jpg)
«Մի հատ էդ ասողներին նայեք․ որ իրենց թողես՝ իրենք փոքր դիկտատորներ են իրենց տեղերում»․ Հովհաննես Հովհաննիսյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/Hovhannes-Hovhannisyan.jpg)
ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց, թե կորոնավիրուսից ավելի վտանգավոր է այն մանիպուլյացիան, որն ըստ նրա կա թե՛ խորհրդարանի դահլիճում, թե՛ այնտեղից դուրս։
«Այդ մանիպուլյացիան դրսևորվում է տարբեր ձևերով։ Առանց օրինագիծը կարդալու՝ վերցնում ու հետևություններ են անում։ Ես երեկ ունեցել եմ մտահոգություններ, հետո պարոն Ավինյանը եկել է, մոտ ժամ լսել ենք իր բացատրությունները՝ բավականին հիմնավոր։
Վաղը-մյուս օրը, որ երկրում ստեղծվի առողջապահական վատ վիճակ, գալու եք ասեք՝ կառավարություն, խի՞ քայլ չէիր ձեռնարկում։ Հիմա կառավարությունն ասում ՝ ինձ տվեք այս գործիքը, գնամ հետագծերը հայտնաբերեմ։ Մենք ասում ենք՝ տվյալների հետ կապված ունենք խնդիր, մտահոգություն, որը պետք է փարատվի, դրա համար առաջարկում ենք, որ ընդդիմության ներկայացուցիչներից պարտադիր մարդիկ ընդգրկվեն և այդ մարդիկ ներկա լինեն տվյալների ոչնչացմանը՝ իրենց մասնագետներով։ Նաև առաջարկել ենք՝ հասարակական սեկտորի և կազմակերպությունների ներգրավում։ Բանավոր համաձայնություն է եղել, որ կառավարության կարգում, որը պետք է լինի, այս հարցերի պատասխանները տրվեն, որ որևէ մեկի մոտ բաց հարց չմնա»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ժողովրդավարության վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մտահոգություններին, նա ասաց․ «Մի հատ էդ ասողներին նայեք․ որ իրենց թողես՝ իրենք փոքր դիկտատորներ են իրենց տեղերում։ Ասենք, հերիք է, էլի, նման բաներ խոսել»։