«Որքան պետության համար մեծ լինի իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու գայթակղությունը, այդպիսի բան թույլ տալ չի կարելի»․ Արման Բաբաջանյան

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ որևէ մեկը չի վիճարկում, որ պետությանն անհրաժեշտ են գործուն իրավական մեխանիզմներ, որոնք կանկրետ իրավիճակում կապահովեն անհրաժեշտ ճկունություն և արձագանքման օպերատիվություն։ Բայց դա, ըստ պատգամավորի՝ չի նշանակում, թե վարակի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի գործընթացները պետք է ստիպեն մոռանալ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների մասին։

«Միջազգային իրավաբանությունն այս հարցում հստակ է՝ որքան էլ կարող է պետության համար մեծ լինել իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու գայթակղությունը, այդպիսի բան թույլ տալ չի կարելի»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ միջազգային կառույցներն այս օրերին արձանագրում են տարբեր պետությունների կողմից այդ հիմնարար պահանջերն անտեսելու անթույլատրելիությունը։

«Այս նախագծով կառավարության կողմից առաջարկվող կարգավորումները բնույթով այնպիսին են, որ առաջացնում են անձանց սահմանադրական իրավունքների սահմանափակումներ»,-ասաց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս