Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը կմիանա՞ կորոնավիրուսի դեմ պայքարին

Հայաստանում  կորոնավիրոսով  վարարակիրների թվի ավելացմանը զուգահեռ ձևավորվում են տարբեր հիմնադրամներ, որոնք պատրաստակամություն են հայտնում օգնություն տրամադրել վարակակիրներին և ընդդեմ կորոնավիրուսի պայքարին լծված կամավորներին:

168.am-ը  փորձեց  պարզել արդյոք վարչապետ  Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստվո՞ւմ է նվիրաբերված միջոցներից օգնություն հատկացնել կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներրին, կամավորներին և  բժիշկներին:

Մեր հարցին ի պատասխան Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց. «Պայմանավորված Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի լայն տարածմամբ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար  կարիքները՝ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031