«Ունենք սև թեյը՝ ուրցի հետ, որը կարգավորում է արյունատար անոթների աշխատանքը». «Armenian Kingdom»
«Armenian Kingdom» ապրանքանիշի հայկական թեյերը ստեղծվել են, որպեսզի հայ սպառողներին ցույց տան՝ կարիք չկա այլ երկրներից խոտաբույսեր և թեյեր ներկրել, կարելի է օգտագործել հայկականը: «Փորձում ենք ցույց տալ, որ մեր թեյերն այնքան լավն են, որ կարելի է ուրիշ երկրներից չներկրել, ու մեր տնտեսությունը զարգանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը:
««Armenian Kingdom»-ը ներկայացնում է հայկական ուրցը և նանան՝ համադրված սև թեյի, դարչինի և մեխակի հետ: Ունենք 7 տեսակի թեյեր, տուփերի վրա ներկայացնում ենք հայոց պատմությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր թեյերն ունեն իրենց օգտակար հատկությունները:
«Ունենք առանձին ուրցի թեյ, որն օրգանիզմի նյութափոխանակությունն է ապահովում, սև թեյը՝ ուրցի հետ միասին, կարգավորում է արյունատար անոթների աշխատանքը, դարչինը, մեխակը և սև թեյը կարգավորում են արյան ճնշումը: Մեր բոլոր թեյերն ունեն հանգստացնող հատկություն»,- ասաց Անահիտ Մեսրոպյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում