«Նոր Սեմյոնովկա» թիմը նպատակ ունի համանուն գյուղը դարձնել Հայաստանի Լապլանդիա

««Նոր Սեմյոնովկա» թիմի նպատակն է՝ գյուղին նոր շունչ տալ. գյուղում որոշակի արտագաղթ կա, և մենք ուզում ենք կասեցնել դա, և, ընդհանրապես, գյուղի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Սեմյոնովկա» թիմի անդամ Գայանե Մուքոյանը:

«Նոր Սեմյոնովկան մոլոկանային հին գյուղերից է, 1800-ականներին է հիմնվել: Ճիշտ է՝ այս պահին մոլոկաններ չկան, վաղուց գնացել են, բայց իրենց մշակույթը պահպանվել է գյուղում՝ և՛ ճարտարապետության իմաստով, և՛ խոհանոցի իմաստով, և մեր նպատակն է՝ այդ ամենը պահել, պահպանել, փոխանցել սերունդներին, որովհետև դա արժեք է»,- ասաց նա՝ ընդգծելով Երևանում՝ Անգլիական այգում անցկացվող «Բերքի տոն»-ին ներկայացնում են մոլոկանների ոճով պատրաստված արտադրանք:

«Ցանկանում ենք նաև Սեմյոնովկան դարձնել տուրիզմի կենտրոն, որովհետև ժամանակին համարվել է Հայաստանի Սիբիր: Մենք ուզում ենք այն դարձնել Հայաստանի Լապլանդիա, և այնտեղից դուրս գան մեր ձմեռ պապիկները, այսինքն՝ այն դարձնել ձմեռային տուրիզմի կենտրոն: Հետևաբար՝ մեր ամբողջ ջանքերն ուղղված են գյուղի զարգացման ծրագրերին: Այստեղ այն, ինչ վաճառվի, մինչև վերջին լուման դնելու ենք մշակույթի կենտրոնի վերանորոգման վրա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս