«Գրպանահատության 95%-ը կատարվում է Երևանում. առավել մեծ տարածում ունի Կենտրոն, Էրեբունի, Մալաթիա, Արաբկիր վարչական շրջաններում»

«Հայաստանում գրպանահատությունների 95 տոկոսը կատարվում է Երևան քաղաքում, իսկ առավել մեծ տարածում ունի Կենտրոն, Էրեբունի, Մալաթիա, Արաբկիր վարչական շրջաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը:

«Ուշագրավ է նաև, որ հայտնաբերված գրպանահատության շուրջ 90 տոկոս դեպքերով քրեական հետապնդում չի իրականացվում՝ համաձայն վիճակագրության վերլուծության՝ բողոքի բացակայության կամ հաշվետվության հիմքով»,- ասաց Հ. Պետրոսյանը՝ ընդգծելով՝ նշված հանցատեսակը կարելի է դիտարկել՝ որպես պրոֆեսիոնալ հանցավորության դասական օրինակ, քանի որ այս հանցատեսակով զբաղվողներն այն կատարում են՝ որպես արհեստ:

«Այս ամենով հանդերձ՝ բարձր է նաև այս հանցատեսակի քրեաբանական ռեցիդիվը: Որոշակի առումներով բարձր է նաև գրպանահատության լատենտայնությունը, այսինքն՝ քաղաքացիների կողմից իրավապահ մարմինների չդիմելու դեպքերի քանակը, ինչը հնարավորություն է տալիս գրպանահատներին՝ մնալ անպատիժ և շարունակաբար զբաղվել դրանով: Այս հանցատեսակը թեև դասվում է դժվար բացահայտվող հանցագործությունների շարքին, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ՀՀ-ում սրա բացահայտման տոկոսը բավականին բարձր է՝ շուրջ 45 տոկոս»,- ասաց նա:

Գրպանահատության կատարման հիմնական վայր, նրա խոսքով՝ հանդիսանում են հասարակական տրանսպորտային միջոցներն և հանրային վայրերը. «Դրանք կատարվում են հիմնականում օրվա ծանրաբեռնված ժամերին: Քաղաքացիները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն տրանսպորտային միջոցներում իրենց գույքին կամ նմանատիպ դեպքեր հայտնաբերելու դեպքում անմիջապես արձագանքեն»:

Հ. Պետրոսյանն ընդգծեց, որ այսօր որոշակի բաց կա իրավակարգավորումների առումով. «Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ հափշտակության այս տեսակը հիմնականում որակվում է՝ որպես մանր հափշտակություն, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, դա մինչև 5000 դրամ գողության դեպքերն են, իսկ դրանից բարձր՝ մինչև 500 հազար դրամի հասնող դեպքերը որակվում են՝ որպես գողության հասարակ տեսակ՝ ՔՕ 170-րդ հոդվածի առաջին մասով:

Այսօրվա մեր քրեադատավարական կարգավորումներով՝ գրպանահատությունը դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին, ինչը բարդացնում է քրեական հետապնդման մարմնի, տվյալ դեպքում՝ Ոստիկանության աշխատանքները: Նման գործերը հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա, այսինքն՝ եթե մենք քրեական գործով չունենք տուժողի բողոք, այս պարագայում քրեական հետապնդում չի կարող իրականացվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031