Բաժիններ՝

Գագիկ Ջհանգիրյանն իր գործով՝ տասը տարի անց վճռաբեկ բողոք է ներկայացրել. Tert.am

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն իր գործով տասը տարի անց վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ: Այս մասին Tert.am-ը տեղեկացել էԴատական տեղեկատվական համակարգից:

Խոսքը վերաբերում է դեռևս 2008 թ.-ի փետրվարի 23-ին դեպքին: Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելուվ ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել է վարչության աշխատակից Արման Հարությունյանին պատճառելով ֆիզիկական ցավ, պատռել նաև Տիգրան Աղվանյանի համազգեստը: Այսպիսով Գ.Ջհանգիրյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականություններ կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Նրան 2008-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2009-ին դատարանը մեղավոր է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031