«Հուլիսի 31-ին Գոշ գյուղ շուրջ 2000 տուրիստ է այցելել». Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է արձակուրդում, այցելել է Գոշ գյուղ: Այցելության հետ կապցված վարչապետը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում, մասնավորապես, նշել է. «Այսօր Գոշ գյուղ հենց գյուղամեջում կանգնած գյուղացիների խոստովանությամբ շուրջ 2000 տուրիստ է մտել: Մասնագետները պնդում են՝ տուրիստի թիվ 1 «նպատակը» փող ծախսելն է:
Գոշ գյուղն ունի շուրջ 1300 բնակիչ:
Գյուղամիջի մարդիկ պնդում են՝ Գոշում գործ չկա, Գոշում աշխատանք չկա:
Հ.Գ. Ում գրածի ենթատեքստը պարզ չէ՝ խնդրում եմ նայել այսօրվա ուղիղ եթերը՝ Կալավան գյուղից»:
Վարչապետը հուլիսի 31-ին այցելել էր նաև Կալավան, որտեղ ծանոթացել էր և ուղիղ եթերի միջոցով ներկայացրել համայնքում իրականացվող զբոսաշրջային ծրագրերը: