Բաժիններ՝

ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ-ի պաշտոնյաները այցելել են մի շարք զորամասեր

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հուլիսի 30-ին այցելել են ՊԲ-ի այն զորամասեր, որոնցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քաղաքացիական բարձրագույն կրթությանը զուգահեռ ռազմական համապատասխան կրթություն ստանալուց հետո, զորային փորձուսուցում են անցնում հայկական բանակի կրտսեր օղակի սպայակազմի ապագա ներկայացուցիչները: Բարձրաստիճան յուրերը հետաքրքրվել են ռազմական համալսարանի ունկնդիրների ծառայության պայմաններով, կարևորել ՊԲ-ի հետ համագործակցության տվյալ ձևաչափն ու պատասխանել անձնակազմին հետաքրքրող հարցերին:

Այնուհետև բանակի հրամանատարը Գաբրիել Բալայանին ու Օնիկ Գասպարյանին ծանոթացրել է, ՀՀ զինված ուժերի մի շարք զորամասերի օրինակով, ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ներդրված անձնակազմին սննդով ապահովելու ծրագրի փորձնական ընթացքին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031