Բաժիններ՝

«Դիսնեյ»-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը դրամարկղային եկամուտների նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս տարի «Դիսնեյի» ֆիլմերն արդեն 7.67 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ են գրանցել միջազգային վարձույթում:

Ընկերությանը հաջողվել է գերազանցել 2016-ի իր ռեկորդը, որն է 7.61 մլրդ դոլարը:

Առավել հաջողակ ֆիլմերի թվում են «Վրիժառուները. եզրափակիչ» (2.79 մլրդ), «Կապիտան Մարվել» (1.1 մլրդ), «Ալադդին» (1 մլրդ), ինչպես նաև «Առյուծ արքա» (962 մլն) ֆիլմերը:

Բացի այդ, մինչև տարեվերջ էկրան կբարձրանան «Սառցե սիրտը 2», «Մալեֆիսենտա. խավարի տիրուհին» և «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր. Արևածագ» ֆիլմերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սուպերհերոսական «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմը դրամարկղային եկամուտների համաշխարհային ռեկորդ էր սահմանել, ինչը թույլ է տվել անցնել անգամ «Ավատար» ֆիլմի ռեկորդը, որն առաջին հորիզոնականում էր վերջին 10 տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031