Բաժիններ՝

ՊՍԺ-ն Նեյմարին վաճառելու համար ավելի քիչ գումար է ուզում

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը Նեյմարի հրաժարագինն իջեցրել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին շաբաթների ընթացքում ՊՍԺ-ն հրաժարվում էր վաճառել բրազիլացի հարձակվողին և պահանջում էր 300 միլիոն եվրո հրաժարագին: Այժմ ակումբը Նեյմարին վաճառելու համար պահանջում է 180 միլիոն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նեյմարը չի մասնակցի ՊՍԺ-ի մինչ մրցաշրջանի մեկնարկի խաղերին, այդ թվում նաև օգոստոսի 3-ին կայանալիք Ֆրանսիայի սուպեր գավաթին, որտեղ ՊՍԺ-ն կմրցի «Ռեն»-ի հետ:

Բրազիլացին կարող է միանալ կատալոնական «Բարսելոնա»-ին, որտեղ հանդես էր գալիս 2012-2017 թվականներին կամ էլ միանալ Թուրինի «Յուվենտուս»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031