Բաժիններ՝

Վրաերթ Գայի պողոտայում. երիտասարդ է մահացել

Հուլիսի 30-ին, ժամը 00:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 16/45 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ն.Պ.-ին (ծնված 1995 թ.):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ն.Պ.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031