
Բելգիացիները կսպասարկեն «Լինքոլն Ռեդ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրի «Լինքոլն Ռեդ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կսպասարկեն բելգիացի մրցավարները:
Հանդիպման գլխավոր մրցավարը Բելգիայից Ալեքսանդր Բուկոն է: Նրան կօգնեն` Լորեն Կոնոտեն և Պիտեր Բեկեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Քևին վան Դամեն:
«Լինկոլն Ռեդ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին: Թիմերի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն հաղթել էր 2:0 հաշվով: