«Մի քանի տասնյակ փաստաբաններ պատրաստ են ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը». Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ տասնյակ փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը:
«Մի քանի տասնյակ փաստաբան արդեն հրապարակավ հայտնել է պատրաստակամություն՝ ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Գործընթացը շարունակվում է։ Միացե՛ք ու միասին պաշտպանենք մեր իրավունքը և մեր պետությունը»,- գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել էր: ՀՔԾ-ից հաստատել էին, որ խուզարկությունը տեղի էր ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում: