Բաժիններ՝

Պատանին մեկ միլիոն դոլար է շահել Fortnite խաղի աշխարհի առաջնության ժամանակ

Բրիտանացի Ջեյդեն Էմշենը, որն ընդամենը 15 տարեկան է, իր թիմակցի՝ Դեյվ Ջոնգի հետ 2,25 միլիոն դոլար է շահել և հայտնվել Fortnite խաղի Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ հորիզոնականում։ Պատանիները պատրաստվում են կիսել շահումը։

Տղայի մայրը պատմել է, որ արդեն ընդունել է որդու` կիբեռսպորտսմեն դառնալու որոշումը։

«Wolfiez» նիքով հանդես եկող դեռահասը պատմել է, որ ապշել է այդ արդյունքից։ Ջեյդենն ասել է, որ ինքը Fortnite–ի թողարկման մեկնարկից խաղացել է, բայց ի տարբերություն եզրափակիչ դուրս եկած մյուս խաղացողների, այդքան էլ հայտնի չի եղել, որովհետև խաղային սոցցանցերում ընդամենը մի քանի հազար հետևորդ է ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031