Բաժիններ՝

««Մանչեսթեր Սիթիի» խաղացողները դեռ հաղթանակի քաղց ունեն». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ նրա ֆուտբոլիստները մտադիր չեն բավարարվել ձեռք բերվածով, չնայած Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու անընդմեջ հաղթանակներին:

«Իմ ֆուտբոլիստներն ունեն հաղթելու քա՞ղց: Այո, իհարկե: Նրանց ավելի լավ եմ ճանաչում, այդ պատճառով էլ կասկած չունեմ, թե ինչ կարող են նրանք անել:

Մենք սխալներ գործեցինք հանդիպումներում, բայց դա լավ է տարվա այդ հատվածում: Պատրաստվում ենք լուծել դրանք, և չեմ կասկածում, որ թիմը նորից պատրաստ կլինի:

«Յոկոգամայի» հետ խաղը ծանր էր: Այն անհավանական փորձություն դարձավ ոչ միայն «Լիվերպուլի» հետ Անգլիայի սուպերգավաթի խաղից առաջ, այլ նաև մրցաշրջանի մեկնարկի համար:

Ընդհանուր առմամբ, թիմի ամառային շրջագայությունը լավն էր»,- 48-ամյա իսպանացուն է մեջբերում The Sun-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս