Բաժիններ՝

«Պոլը կօգնի «Ռեալին»». Պոգբայի եղբայր

Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մանչեգո Սյուդադ Ռեալի» հարձակվող Մաթիաս Պոգբան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ավագ եղբայրը, կիսվել է եղբոր՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին կարծիքով:

«Եղբայրս կարող է օգնել ցանկացած թիմի: Եթե խաղա «Ռեալում», նա կօգնի այդ ակումբին: Ես միշտ լավագույնն եմ ցանկանում եղբորս համար: Եթե Պոլը կարծում է, որ «Ռեալը» լավագույն տարբերակն է, նա կտեղափոխվի»,- Մաթիասի խոսքերն է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոգբայի՝ «Ռեալ» տրանսֆերը կախված կլինի Գարեթ Բեյլից: «Սերուցքայինների» ղեկավարությունը ցանկանում է վաճառել վալիացուն, իսկ ստացված գումարները ներդնել «Կարմիր սատանաների» կիսապաշտպանի ձեռքբերման մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031