Բաժիններ՝

Ռոնալդուն Marca-ից կստանա «Լեգենդ» մրցանակը

Marca պարբերականը կպարգևատրի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Հուլիսի 29-ին պորտուգալացին կստանան «Լեգենդ» մրցանակը, որին նա կարժանանա ամբողջ կարիերայի ընթացքում գրանցած ձեռքբերումների համար:

Մրցանակը տրվում է 1997 թվականից: Նախկինում այս մրցանակին արժանացել են Լիոնել Մեսսին, Դիեգո Մարադոնան, Մայքլ Ֆելփսը, Միխայել Շումախերը և Մայքլ Ջորդանը:

Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում իր կարիերայում առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայում նվաճել է 29 գավաթ, որոնցից երկուսը՝ Պորտուգալիայի ազգային հավաքականում: 34-ամյա հարձակվողը 1 մրցանակ ստացել է  «Սպորտինգում», 9-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 15-ը`«Ռեալ Մադրիդում», և 2-ը` «Յուվենթուսում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031