Բաժիններ՝

ՊՍԺ-ն ստորագրել է «Բարսելոնայի» հրաշամանուկին

ՊՍԺ-ն ստորագրել է «Բարսելոնայի» հրաշամանուկ Խավի Սայմոնսին: Ինչպես հաղորդում է փարիզեցիների թվիթերյան էջը, կատալոնական ակումբի սանի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2022 թվականը:

«Սա բարդ որոշում էր: Ոչ ոք չի սիրում հրաժեշտ տալ, հատկապես, երբ այստեղ ես անցկացրել ողջ գիտակից կյանքդ: Ես առաջին անգամ կրեցի «Բարսելոնայի» մարզաշապիկը 9 տարեկանում, և այդ ժամանակվանից ակումբը դարձավ իմ տունը: Բայց հիմա ես ուզում եմ փորձել ուժերս «Բարսայի» սահմաններից դուրս»,- ասել է 16-ամյա հոլանդացին:

Ինչպես հաղորդում են իսպանական տեղեկատվամիջոցները, «Բարսելոնան» Սայմոնսին առաջարկել է շատ բարենպաստ պայմաններով պայմանագիր, բայց ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, նախապատվությունը տվել է ՊՍԺ-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս