«Այդ սպառնալիքը մինիմումի է հասցված»․ ԱԽ քարտուղարը՝ Փաշինյանի՝ «դավադիր ուժերի» հայտնի հայտարարության մասին

«Այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված»,- այս մասին այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսին արած հայտարարությանն Արցախյան դավադիր ուժերի գործունեության մասին։

Արմեն Գրիգորյանն ասաց, որ որևէ նոր բան ասել չի կարող։ «Բնականաբար, մեր օրակարգում է։ Ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք  այնպես անել, որ հնարավորինս բացառենք նման ուղղությամբ զարգացումներ, և այս պահին  բանակը և անվտանգության ուժերը պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած  առաջադրանք իրականացնելուն։ Այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս