
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները և որքան գումար է պահվել նրանց աշխատավարձից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հունվարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեց, որ լիագումար նիստերից ամենաշատը՝ 11 անգամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ Նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։ Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝9 անգամ բացակայությամբ եւ 426 հազար 700 դրամ պահումով։
Բացակայողների թոփ եռյակը եզրափակում է նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կորյուն Մկրտչյանը։ Նա լիագումար նիստերից բացակայել է 8 անգամ, եւ աշխատավարձից պահվել է 264 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: