![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կոռնել Ֆերուցեն
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/982825.jpg)
Յուկիա Ամանոյի մահվանից հետո Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համակարգող, Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կոռնել Ֆերուցեն:
Հյս մասին հայտնել է Վիեննայում մջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ նա Յուկիա Ամանոյի մերձավոր օգնականն էր եւ համակարգում էր ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը մի շարք ուղղություններով:
«Նա որպես պաշտոնակատար կաշխատի մինչեւ նոր գլխավոր տնօրենի պաշտոնի ստանձնումը, որին պետք է ընտրեն»,- գրել է Ուլյանովը Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: