Բաժիններ՝

Սուդանում 11 բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել հեղաշրջման փորձի մեղադրանքով

Սուդանում ձերբակալվել են առնվազն 11 բարձրաստիճան սպաներ, այդ թվում զինված ուժերի Միացյալ շտաբի ղեկավարը, պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում, որը ձեռնարկվել է հուլիսի սկզբին: Հուլիսի 24-ին այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սուդանի Անցումային զինվորական խորհուրդը:

Հեռուստաալքի տվյալներով՝ հակակառավարական դավադրությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են 11 սպաներ, «որոնք կապված են» հեռացված նախագահ Օմար ալ Բաշիրի «նախկին վարչակագի հետ»:

Նրանց թվում են զինված ուժերի Միացյալ շտաբի ղեկավար գեներալ Հաշիմ Աբդել Մութալիբը, տանկային զորքերի հրամանատար գեներալ-մայոր Նասրեդին Աբդելֆաթահը եւ երկրի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար գեներալ-մայոր Բահրը: Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ զինվորական խորհուրդը «բավականաչափ տվյալներ» ունի ձերբակալվածների հացանքի մասին:

Հուլիսի 11-ին Սուդանի իշխանությունները հայտնել են պետական հեղաշրջման փորձի կանխման մասին: Նրանց տվյալներով՝ բանակի եւ հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաները փորձել են զավթել իշխանությունը՝ երկրի զինվորական ղեկավարության եւ քաղաքացիական ընդդիության միջեւ համաձայնություններ թույլ չտալու նպատակով: Այն ժամանակ դավադրության մեղադրանքով ձերբակալվել էր 12 բարձրաստիճան սպա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս