Երևանում Infinity-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին

Հուլիսի 24-ին, ժամը 18:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Infinity FX» մակնիշի (վարորդ` Մ.Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել Մալխասյանց փողոցի թիվ 37 հասցեում գտնվող ընկերության պատին (պատը չի վնասվել). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031