Բաժիններ՝

Հրդեհ՝ Էջմիածին քաղաքում. այրվել են կահույքի արտադրամասի տանիքի կառուցատարրերը

Հուլիսի 24-ին, ժամը 16:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի 11-րդ փողոցում գտնվող կահույքի արտադրամասի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 18:36-ին:

Այրվել են մոտ 1500 քմ խոտածածկույթ, մոտ 100 քմ փայտի թափոն և կահույքի արտադրամասի տանիքի կառուցատարրերը` մոտ 70 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031