Գեղարքունիքի մարզում Volkswagen-ով զինծառայող է վթարի ենթարկվել. նա և իր ուղևորը հոսպիտալացվել են. Shamshyan.com

Հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RC 919 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանցապատ ցանկապատին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հայկ Գ-ն և ուղևոր՝ վարորդի համաքաղաքացի, 33-ամյա Բաբկեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հայկ Գ-ն ծառայում է ՀՀ Պն N զորամասում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս