Բաժիններ՝

ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի գործընթացին

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի և ՀՀ զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատարի ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել բարձրաձայնած մտահոգությունները և առաջարկությունները: Զինվորական դատախազը կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չներկայացվեցին:

ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսեց վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ արտահայտված կասկածները փարատելու համար ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է նրանց կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության ենթարկել:

ՀՀ զինվորական դատախազը ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարին նաև ներկայացրել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված իր նկատառումները:

Վահե Հարությունյանը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին և վերջիններիս ծնողներին վստահեցրել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում զորակոչիկները գտնվելու են նաև ՀՀ զինվորական դատախազության և անձամբ իր հոգածության, իրավական պաշտպանվածության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031