Բաժիններ՝

«Զարմացած չեմ «Բարսելոնայի» խաղացողների մակարդակով, ես երկար ժամանակ է՝ հետևում եմ նրանց՝ որպես երկրպագու». Գրիզման

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է ակումբում իր հեռանկարների մասին կարծիքով:

«Ինձ համար կարևոր չէ՝ որ դիրքում եմ խաղում, երբ դաշտում եմ: Ես ձգտում եմ ավելի շատ խաղալ և շարունակել սովորել թիմակիցներիս հետ: Ես պետք է շարունակեմ սովորել և հարմարվել թիմի խաղին:

Մենք ոչ շատ համատեղ մարզումներ ենք ունեցել և ընդամենը մեկ խաղ: Ես զարմացած չեմ խաղացողների մակարդակով, որովհետև ես վաղուց հետևում եմ «Բարսելոնայի» հանդիպումներին՝ որպես երկրպագու: Ես գիտեմ տղաների բոլոր շարժումները: Այնուամենայնիվ, ես պետք է հարմարվեմ:

Ես կցանկանայի անընդհատ խաղալ և չնստել պահեստայինների նստարանին: Ես փորձում եմ առաջադիմել, աշխատել և սովորել»,- Գրիզմանին է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031