Տավուշում 41-ամյա տղամարդը ծեծել է նախկին կնոջը՝ վիճելով համատեղ ապրելու հարցի շուրջ. «Փաստինֆո»
Ընտանեկան բռնության հերթական դեպքն է արձանագրվել Տավուշում. այս անգամ զոհը նախկին կինն է։
Նախնական քննության տվյալներով՝ 41-ամյա տղամարդը՝ տոնական օրով՝ մարտի 8-ին, Իջևանում հանդիպել է նախկին կնոջը։ Հանդիպման ընթացքում նախկին ամուսինների միջեւ վիճաբանություն է առաջացել կրկին միավորվելու և համատեղ ապրելու հարցի շուրջ, որի ժամանակ տղամարդը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ գործն ուղարկվել դատարան. այն կքննվի դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ։