Բաժիններ՝

Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող վանական համալիրի վիճելի տարածք

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և վիճելի համարվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին, shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնի է դառնում վրացի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարներից։

Օգտատերն ասում է, որ այնտեղ ադրբեջանական կողմը մի ամբողջ բազա է ստեղծում, երբ վրացի սահմանապահներն ընդամենը մի քանիսն են և չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել։

Լուսանկարներից երևում է, որ ադրբեջանցիները մի քանի բեռնատար մեքենայով տասնյակ զինծառայողներ են տեղափոխել ու իջեցրել անմիջապես վանական համալիրի շինություններից մեկի հարևանությամբ։ Այնտեղ արդեն սկսվել են ռազմական-ինժեներական աշխատանքներ տարածքը զինվորական նպատակներին հարմարեցնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031