Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթող
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում:
Իսպանիայի Տրես Կանտոս քաղաքում ավարտվեց Սիուդադ դե Տրես Կանտոս միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 100 շախմատիստ 12 երկրից: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Գրիգորյանը նաև 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
Գրիգորյանը Իսպանիաում խաղաց նաև մեկ այլ՝ Կամպուս Օուրենս միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 67 շախմատիստ 7 երկրից: Այս մրցաշարում Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստեր Պերես Գոնսալեսի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գրիգորյանը հայտնվեց 3-րդ հորիզոնականում:
Մրցաշարի հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած գրոսմայստեր Մարիուս Մանոլեչեն