
«Բարսելոնան» Մեսսիին 4 տարվա պայմանագիր կառաջարկի

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ մինչև 2023 թվականը: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
«Բարսելոնայի» կողմից բանակցությունները կղեկավարի ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն, 32-ամյա Մեսսիի շահերը կներկայացնի ֆուտբոլիստի հայրը՝ Խորխեն: Մեսսիի գործող պայմանագրում կա մեկ մրցաշրջանով երկարաձգման կետ, բայց Բարտոմեուն ցանկանում է նրան պահել ևս 4 տարի: Այդ ժամանակ Մեսսին կլինի 36 տարեկան:
Բացի ֆինանսական պայմաններից, Բարտոմեուն երաշխավորում է Մեսսիին կազմի ուժեղացում, որպեսզի «Բարսելոնան» 2015 թվականից հետո առաջին անգամ հաղթի Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը