2019 թվականի ամենավատ սերիալները՝ ըստ կինոքննադատների
«Գահերի խաղը» ներկայացված է «Էմմի»-ի 32 անվանակարգերում, բայց, ըստ քննադատների, այդպիսով այն չի դառնում լավ սերիալ:
Ստորև ներկայացնում ենք 20 սերիալներ, որոնք Rotten Tomatoes-ի քննդատները համարել են վատագույնները:
20. «Պատժիչը» («Каратель»), 2-րդ եթերաշրջան (Netflix)
Քննադատների գնահատականը՝ 59%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 72%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սերիալի երկրորդ եթերաշրջանում հեղինակները արել են աններելի սխալ: Դերասանական խաղը շատ լավն էր, բայց ինչո՞ւ էին նրանց ստիպել անել հենց դա» – RogerEbert.com:
19. «Ամերիկյան աստվածներ» («Американские боги»), 2-րդ եթերաշրջան (Starz)
Քննադատների գնահատականը՝ 59%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 66%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Երկրորդ եթերաշրջանի եթեր դուրս գալու համար գործադրվեցին շատ ջանքեր, ինչից հետո ենթադրվում էր էկրանին տեսնել ավելի մեծ բան: Սակայն, սպասելիքները բնավ չարդարացան» – Indiewire:
18. «Այրին» («Вдова»), առաջին եթերաշրջան (Amazon Prime Video)
Քննադատների գնահատականը՝ 59%
Հեռուստադիտողների գնահատականը՝ հասանելի չէ
Ի՞նչ են ասում քննադատները.
«Բեկինսեյլի խաղում ես չեմ տեսնում ոչինչ, բացի օտարությունից» -Sunday Times:
17. «Գահերի խաղը» («Игра престолов»), 8-րդ եթերաշրջան (HBO)
Քննադատների գնահատականը՝ 58%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 33%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ուրախ էր, երբ վերջին եթերաշրջանում հիմնական շեշտը դրված էր Ջոն Սնոուի վրա: Նա ամենապարզն էր բոլոր նպատակասլաց և հզոր կերպարների ջոկատից» – Entertainment Weekly:
16. «Սև երկուշաբթի» («Чёрный понедельник»), առաջին եթերաշրջան (Showtime)
Քննադատների գնահատականը՝ 55%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 83%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Այստեղ չկա հասկանալի շղթա՝ թե՛ դրամատիկ և թե՛ կատակերգական: Իսկ ինֆորմացիոն վակումը՝ մինչև անձնական համակարգիչների ժամանակաշրջանի մասին, դարձնում է հումորները ոչ ծիծաղելի» – Vogue:
15. «Ռոզուել, Նյու-Մեքսիկո» («Розуэлл, Нью-Мексико»), առաջին եթերաշրջան (The CW)
Քննադատների գնահատականը՝ 55%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 67%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սերիալի ֆորմուլայում կան որոշ հետաքրքիր սյուժետային շրջադարձներ, բայց սերիալը այդպես էլ չստացավ սեփական ձայնը և ոճը: Այն վատը չէ, բայց այն չկարողացավ ցուցադրել, թե ինչումն է նրա ուժը» – Hollywood Reporter:
14. «Երգիչը՝ դիմակով» («Певец в маске»), առաջին եթերաշրջան (Fox)
Քննադատների գնահատականը՝ 52%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 67%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Այս սերիալը շատ հասարակ է, ինչպես այն ամենապարզ մագնիսը, որ դուք ամրացրել եք սառնարանին: Բեմի մասին մյուս սերիալներից այս շարքը տարբերվում է շատ պարզունակ լինելով» – NPR:
13. «Բարձրացրու ձայնը, Չարլի» («Сделай погромче, Чарли»), առաջին եթերաշրջան (Netflix)
Քննադատների գնահատականը՝ 51%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 92%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Դեռևս չի լինում հասկանալ, թե ինչ ժանրի է այս խնդրահարույց սերիալը՝ սիթքոմ, դրամեդի, թե՞ մելոդարամա երեխաների համար» -Daily Telegraph:
12. «Արյուն և գանձ» («Кровь и сокровище»), առաջին եթերաշրջան (CBS)
Քննադատների գնահատականը՝ 45%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 89%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սա ոչնչով առանձնացող, ծեծված թեմայի մասին սերիալ է, որը շատ արագ է ավարտվում» – New York Post:
11. «Ներքին թշնամի» («Враг внутри»), առաջին եթերաշրջան (NBC)
Քննադատների գնահատականը՝ 43%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 81%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Նմանությունները երբեմն լինում են բավականին հետաքրքիր և ծիծաղելի: Բայց կյանքը շատ կարճ է, որպեսզի կրկին ու կրկին խաղալ լրտեսական խաղեր, որոնք խաղում են արդեն տասնամյակներ շարունակ» – Collider:
10. «Գաղտնի սենյակները» («Потайные комнаты»), առաջին եթերաշրջան (Netflix)
Քննադատների գնահատականը՝ 41%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 70%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Այստեղ կան բոլոր նախադրյալները՝ նորմալ բոդի-հորոր ստեղծելու համար, սակայն սերիալի ռիթմը չափազանց անհետաքրքիր է» – Boston Globe:
9. «Ի՞նչ, եթե» («Что, если»), առաջին եթերաշրջան (Netflix)
Քննադատների գնահատականը՝ 41%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 64%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սա շոու է, որտեղ Ռենե Զելվեգերը պարզապես փայլում է՝ խամրեցնելով սերիալի մյուս բոլոր կերպարներին» – The Atlantic:
8. «Նավակ» («Ладья»), առաջին եթերաշրջան (Starz)
Քննադատների գնահատականը՝ 41%
Հեռուստադիտողների գնահատականը՝ հասանելի չէ
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սուպերհերոսների ժամանակաշրջանում նման կերպար ստանալը պարզապես անիմաստ է» – The Ringer:
7. «Ընտանիք» («Семья»), առաջին եթերաշրջան (CBS)
Քննադատների գնահատականը՝ 40%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 69%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սա տեխնիկապես աշխատող, բայց հույսերը չարդարացնող սերիալ է, որը կորցնում է իր ամբողջ պոտենցիալը՝ դրաման դարձնելով կոմեդիայի շարժիչ գործոն» – Paste Magazine:
6. «Բակալավր» («Бакалавр»), 23-րդ եթերաշրջան (ABC)
Քննադատների գնահատականը՝ 40%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 43%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Մի կողմից սերիալը ռոմանտիզացնում է պահպանողական արժեքները, իսկ մյուս կողմից՝ ստիպում է մարդկանց տեսնել մարդկանց՝ ճիշտ արժեքներով: Սերիալը երկու կողմերից դիտելն էլ տհաճ է» – Slate:
5. «Կոդեքս» («Кодекс»), առաջին եթերաշրջան (CBS)
Քննադատների գնահատականը՝ 36%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 50%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սերիալի արժեքը նրանում է, որ այն ցույց է տալիս, թե որքան բարդ է նկարահանել պատերազմական օպերատիվ դրամա» – Variety:
4. «Գյուղը» («Деревня»), առաջին եթերաշրջան (NBC)
Քննադատների գնահատականը՝ 31%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 100%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սերիալի հեղինակները արել են մեծագույն սխալ՝ շփոթելով զգացմունքները որակի հետ: Միայն զգալը բավական չէ, քանի որ այդ զգացմունքների հետ ինչ-որ բան պետք է անել» – USA Today:
3. «Լինդսի Լոհանի լողափնյա ակումբը» («Пляжный клуб Линдси Лохан»), առաջին եթերաշրջան (MTV)
Քննադատների գնահատականը՝ 27%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 38%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սերիալում շատ է խոսվում Լոհանի բրեդնի և դրա զարգացման մասին, սակայն, թե ինչ է ներկայացնում իրենից այդ բրենդը, այդպես էլ ոչ ոք չի հասկանում» – New Yorker:
2. «Ապացուցված անմեղություն» («Доказанная невиновность»), առաջին եթերաշրջան (FOX)
Քննադատների գնահատականը՝ 24%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 63%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Երկխոսությունները, որոնք լի են զգացմունքներով և մտքերով, ոչ մի կերպ կապված չեն գործողությունների հետ: Նման երկխոսությունները շատ բարդ են դարձնում նաև լավ դերասանների գործը» – Los Angeles Times:
1. «Լավագույնները Լոս-Անջելեսում» («Лучшие в Лос-Анджелесе»), առաջին եթերաշրջան (Spectrum Originals)
Քննադատների գնահատականը՝ 8%
Հեռուստադիտողների գնահատականը՝ 77%
Ի՞նչ են ասում քննադատները.
«Սերիալը շատ արագ դառնում է պարզ և չի պահպանում հետաքրքրությունը, ինչը կստիպի հետևել թրիլլերին ամեն շաբաթ» – AV Club:
Սիրարփի Աղաբաբյան