Բաժիններ՝

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հուլիսի 20-ին, ժամը 22:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փարպեցու փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել է և փակել շենքի մուտքը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել:

Նույն օրը, ժամը 21:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 157 շենքի մոտակայքում ծառը կոտրվել է և ընկել էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են էլեկտրական լարերի վրայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031