Բաժիններ՝

«Արսենալը» խոստանում է մի քանի մեծ տրանսֆերներ

Մինչ այժմ «Իտուանոյի» հարձակվող Գաբրիել Մարտինելիի ձեռքբերումը միակն էր լոնդոնյան ակումբի համար, սակայն Ունայի Էմերին հնչեղ անուններ է խոստանում:

Նշվում էր, որ Ունայի Էմերին տրանսֆերների համար ուներ ընդամենը 40 միլիոն ֆունտ, սակայն մարզիչը նշում է, որ թիմին միանալու են հայտնի ֆուտբոլիստներ:

«Մեր նպատակը երեք-չորս խաղացողների ստորագրելն է, որպեսզի մեր թիմը իսկապես բարելավվի»,- ասել է Էմերին ԱՄՆ-ում:

«Մենք շատ պահանջկոտ ենք և առաջին հերթին խոսում ենք շատ մեծ խաղացողների, շատ թանկ ֆուտբոլիստների ստորագրման հնարավորության մասին:

Մեր ցուցակի առաջին ֆուտբոլիստը մեր առաջին նպատակն է: Եթե չի ստացվում նրա հետ պայմանավորվել, ապա մենք անցնում ենք առաջ և ցանկանում ենք ստորագրել երկրորդին»:

Լոնդոնյան ակումբը կարող էր ստորագրել «Քրիսթալ Փելեսի» ֆուտբոլիստ Ուիլֆրիդ Զահային և բրազիլացի աստղ Սոարեշին: Այս մասին խոսում էին բրիտանական պարբերականները, բայց, կարծես հիմա այս տարբերակները այևս չեն քննարկվում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս