Բաժիններ՝

«Միայն «Սիթին» և ՊՍԺ-ն կարող են 200-300 մլն ֆունտ ծախսել ամեն տարի». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ մերսիսայդյան ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չպետք է սպասել հնչեղ ձեռքբերումների:

«Ինչպես ասացի, մեր ակումբի համար սա ամենաակտիվ տրանսֆերային պատուհանը չի լինի: Վերջին երկու տարվա ընթացքում մենք մեծ ներդրում ենք կատարել թիմում: Մենք ամեն տարին այդպես չենք կարող անցկացնել:

Մարդիկ ասում են, որ պետք է ծախսել հերթական 200-300 մլն ֆունտը: Բայց աշխարհում կան միայն երկու այդպիսի ակումբներ: Միայն «Սիթին» և ՊՍԺ-ն կարող են 200-300 մլն ֆունտ ծախսել ամեն տարի: Թեև այս պահին թվում է, որ «Բարսելոնան» և «Ռեալը» նույնպես կարող են այդպես անել:

Բայց մեզ հետ ամեն ինչ կարգին է: Ես գոհ եմ թիմից, իսկապես գոհ եմ: Մենք կարող ենք մեկին գնել՝ մեկ դիրքում: Բայց դրա համար հրատապություն չկա: Մենք ունենք լուծում ամեն խնդրի համար:

Կարո՞ղ ենք մենք համոզված լինել, որ յուրաքանչուր խաղացող գոհ կլինի 100 տոկոսով: Ես այդպես չեմ կարծում: Բոլորը ուզում են թոփ-խաղացող այստեղ, թոփ-խաղացող այնտեղ և մի քանի թոփ-խաղացողներ էլ՝ պահեստայինների նստարանին: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Սակայն, իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

Մենք հանգիստ ենք: Երիտասարդները մեզ հետ մարզվում են, նրանք սիրում են մեզ հետ աշխատել: Մի մոռացեք, որ Նաբին և Շաքին դեռևս ապաքինվում են: Նրանք կվերադառնան»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս