Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

«2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների և երկրների բարեկամության ևս մեկ դրսևորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031