Բաժիններ՝

«Ամեն բաց թողած գոլ դաս էր մեզ համար». Մ19 տարեկանների ավագ

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմի ավագ Արսեն Եղիազարյանի կարծիքով` Եվրո-2019-ում բաց թողած ամեն գնդակ մի յուրատեսակ դաս է ընտրանու անդամների համար:

«Մեզ հաջողվեց լավ մեկնարկ տալ Պորտուգալիայի դեմ, բայց նշանակվեց 11 մետրանոց հարված, որն իմ կարծիքով անտեղին էր: Կարող էինք ընդմիջման գնալ 1:1 հաշվով, բայց չօգտագործեցինք մեր հնարավորությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Եղիազարյանը:

Մ19 տարեկանների թիմի ավագի կարծիքով` Երևանում ընթացող Եվրո-2019, որն արդն իսկ ավարտված է ընտրանու համար, մեծ փորձ էր յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, թեպետ պարտվել են երեք խաղում էլ: «Միշտ էլ աճելու տեղ ունենք, ցավոք այսպես ստացվեց: Մեր բաց թողած ամեն գոլ մի դաս էր: Բայց այդ սխալները պետք է ուղղենք»,-եզրափակեց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնության խմբային փուլում Հայաստանի ընտրանին մրցելով Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հետ բաց թողեց ընդհանուր առմամբ 12 գնդակ և խմբում վերջինն էր 0 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս