Սուրճի դիմակ դեմքի մաշկի համար

Սրան միայն դիմակ ասելը քիչ է, այն մի ամբողջ երիտասարդացնող պրոցեդուրա է՝ ապշեցուցիչ էֆեկտով: Այս դիմակը պետք է փորձի իր ու իր արտաքինի մասին հոգ տանող ցանկացած կին: Արդյունքում` ձեր մաշկն այնպիսի տեսք կունենա, ասես դուք հենց նոր եք վերադարձել հանգստից:

Այն ձեռք է բերում առողջ գույն: Եթե մաշկը մուգ է, հնարավոր է արևայրուքի երանգ: Կանհետանան այտուցները, կհարթվեն կնճիռները, ավելի աննկատ կդառնան մաշկի անհարթությունները, բծերը, ակնեի հետքերը, և այլն:

Եվ այսպես, դիմակի բաղադրության մեջ մտնում է`

1. Աղացած սուրճ

Կոֆեինի առկայության հաշվին սուրճն ունակ է ուժեղացնել արյան շրջանառությունը նույնիսկ մաշկի խորը շերտերում, այն տոնուսի բերել, նրանից հանել տոքսինները, ինչպես նաև վերականգնել նրա լիպիդային փոխանակությունը ու ռեգեներացնել մաշկային ծածկույթը` ակտիվացնելով փոխանակման պրոցեսները բջջային մակարդակում:

Սուրճը պարունակում է պոլիֆենոլներ, որոնք ֆիբրոբլաստների վրա դրական ազդեցություն են գործում: Նրանք սինթեզում են կոլագեն ու էլաստին, հետևաբար՝ սուրճն ունի նաև լիֆթինգային ու երիտասարդացնող գործողություն:

2. Կակաո:

Իր քիմիական բաղադրության շնորհիվ՝ կակաոն կարող է չափազանց օգտակար բաղադրիչ լինել դեմքի կոսմետիկ դիմակների համար:

Այն պարունակում է մի շարք վիտամիններ ու միկրոէլեմենտներ, հակաօքսիդանտներ, որոնք օգնում են բարելավել դեմքի գույնը, նեղացնել մաշկի ծակոտկեններն ու նրան վերադարձնել առողջ, բնական երանգը:

3. Դարչին:

Սա հզոր հակաբորբոքային բաղադրիչ է: Եթե դուք խնդրահարույց մաշկ ունեք, անպայման ձեր դեմքի համար նախատեսված դիմակների մեջ մի փոքր դարչին ավելացրեք:

4. Լորի ձու:

Լորի ձվից պատրաստված դիմակները ճապոնացի հեյշաների գեղեցկության գաղտնիքներից են: Այդ ձվի բաղադրության մեջ մտնում է թիրոզին ամինաթթուն, որը թույլ է տալիս ունենալ դեմքի առողջ գույն:

Մելատոնինը նպաստում է բջիջների երիտասարդացմանը, լիցետինն ունակ է հանել այտուցվածությունը, խորը ներծծվել մաշկի շերտերի մեջ ու հարթեցնել կնճիռներն ու առույգացնել մաշկը:

Լորի ձուն նաև A վիտամին ու B խմբի վիտամիններ է պարունակում, միկրոէլեմենտներ, ճարպաթթուներ, որոնք պատասխանատու են մեր մաշկի երիտասարդության ու մազերի համար:

5. Մեղր:

Մեղրը մաշկի համար շատ արդյունավետ խոնավեցնող միջոց է:

Այն մաշկը խոնավ է պահում բավականին երկար ժամանակահատված` այն դարձնելով փայլուն, փափուկ ու էլաստիկ` դրանով իսկ թույլ տալով մաշկին շնչել: Մեղրը նաև գերազանց հակասեպտիկ ու հակաօքսիդանտ է:

Այս բոլոր բաղադրիչները միավորելով` դուք բազմիցս ուժեղացնում եք նրանց գործողությունը և ստանում փայլուն արդյունք:
Սրճային դիմակ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է`

• 3 ճաշի գդալ մանր աղացած սև սուրճ: Լուծվող սուրճը հարմար չէ:
• 3 ճաշի գդալ առանց հավելումների կակաոյի փոշի:
• 3 լորի ձու:
• 2 ճաշի գդալ տաք հում մեղր:
• Մի քիչ դարչին:

Պատրաստման եղանակը`
• Խառնեք սուրճն ու կակաոն:

• Առանձին տարայի մեջ հարեք ձվերն ու դրանք ավելացրեք չոր խառնուրդին և մանրամասնորեն ամենը գդալով խառնեք:

• Ստացված խառնուրդին ավելացրեք տաք մեղրը ու շարունակեք խառնել մինչև միատարր խտության հասնելը:

• Պետք է ստացվի խիտ զանգված:

Ինչպես դիմակը քսել դեմքին:

• Պատրաստի սրճային դիմակը պետք է քսել դեմքի մաքուր մաշկին:

• Դա պետք է անել շերտերով` աստիճանաբար մի շերտը քսելով մյուսի վրա` այն մաշկի մեջ չներծծելով ու խուսափելով աչքերի շուրջը եղած հատվածից:

• Թողեք, որ դիմակը չորանա:

• Դրանից հետո խոնավ բամբակով փափկեցրեք չորացած խառնուրդն ու դեմքը լվացեք տաք ջրով:

Այս դիմակն ըստ արժանվույն գնահատելու համար այն անպայման պետք է դեմքին քսել շաբաթը մեկ անգամ: Այդ պրոցեդուրաների ընդհանուր թիվը 7-ից պակաս չպետք է լինի:

Այս կուրսը պետք է կրկնել տարին 2 անգամ:

Սրճային դիմակի հակացուցումները`

Մաշկային ծածկույթի վնասվածքներ, շատ զգայուն, նուրբ մաշկ, վառ արտահայտված կուպերոզ, սուրճից կամ դիմակի այլ բաղադրամասերից ալերգիա, սրացման փուլում գտնվող հերպես:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս