Բաժիններ՝

Վրաստանի և ՌԴ-ի միջև արտաքին առևտրական շրջանառությունն առաջին կիսամյակում աճել է 3,5 տոկոսով

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է շուրջ 678 միլիոն դոլար, ինչը 3,5 տոկոսով ավելի է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ: Այդ մասին են վկայում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության («Սաքստատի»)՝ հուլիսի 19-ին հրապարակված տվյալները:

«Սաքստատի» տվյալներով՝ Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը կազմում է հանրապետության առեւտրի ընդհանուր ծավալի 14,1 տոկոսը: Հունվարից մինչեւ հունիս Վրաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է շուրջ 262 միլիոն դոլար, ներմուծումն՝ ավելի քան 416 միլիոն դոլար: Վրաստանի ամենագլխավոր առեւտրական գործընկերների թվում առաջին տեղում է Թուրքիան:

Առաջին կիսամյակում Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 842 միլիոն դոլար, ինչը 1,9 տոկոսով պակաս է անցյալ տարվա ցուցանիշի համեմատությամբ: Երրորդ տեղն զբաղեցրել է Ադրբեջանը, որի հետ առեւտրական շրջանառությունը գերազանցել է 508 միլիոն դոլարը, ինչը սակայն 7,8 տոկոսով պակաս է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս