«Պետք է տեսնենք՝ ինչպես ենք դուրս գալիս այս վիճակից». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի պատրաստվում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել այն բանի համար, որ Թուրքիան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր:
Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:
«Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ դեռևս չեմ մտածում: Քննարկում ենք, իրավիճակը գնահատում: Շատ դժվար մի իրավիճակ է ստեղծվել: c»,- նշել է Թրամփը:
Ներկայումս Թուրքիային Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարում, ինչի հետևանքով լարվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: