«Արդեն բոլոր սահմաններն անցնում են». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեղեկացնում եմ, որ change.org-ը ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:

change.org-ի ԱՄՆ գրասենյակից գրավոր հայտնել են, որ՝ «Մենք գրում ենք ձեզ, որ ձեր միջնորդագրում ընդգրկված տեղեկատվությունը հայտնաբերվել է որպես ատելության խոսք: Ինչպես բացատրված է մեր [Համայնքային ուղեցույցում] (https://www.change.org/about/community-guidelines ), մենք թույլ չենք տալիս բովանդակություն, որը հարձակվում կամ խեղաթյուրում է մարդկանց ամբողջ դասը `ըստ տարիքի, գույնի ազգություն, ազգային ծագում, ռասայականություն, կրոն, սեռի, ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, բժշկական վիճակը կամ վետերանների կարգավիճակ: Որպես այդպիսին, մենք ձեր միջնորդության մեջ ձեր միջնորդությունը / բովանդակությունը մերժեցինք:․․»:

Ստորագրահավաքի հայտարարության մեջ ատելության որևէ խոսք առկա չէր, մեջբերված էին կոնվենցիայից, բացատրական զեկույցից և Բուլղարիայի սահմանադրական դատարանի որոշումից մտքեր և կոչ էր արվել չվավերացնել ստամբուլյան կոնվենցիան:

Սա պետք է իմանալ խոսքի ազատության վերաբերյալ Change.org ԱՄՆ գրասենյակի պատկերացումների մասին:

ՈՒ այս խիստ գերզգայական խտրական մոտեցումն անցնում է բոլոր սահմանները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031